Հայտնի է Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմը՝ Գանայի հետ խաղում

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Տիտեն կողմորոշվել է այն ֆուտբոլիստներով, որոնք Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգան Գանայի հավաքականի հետ խաղում։

Պենտակամպեոնների մեկնարկային կազմը՝ Ալիսոն, Մարկինյոս, Սիլվա, Միլիտաո, Տելես, Պակետա, Կազեմիրո, Ռաֆինյա, Նեյմար, Վինիսիուս, Ռիշարլիսոն։

Հավելենք, որ միջազգային դադարի ժամանակ Բրազիլիայի հավաքականը ստուգողական ևս մեկ խաղ է անցկացնելու՝ Թունիսի ընտրանու հետ։

Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը միևնույն խմբում է Սերբիայի, Կամերունի և Շվեյցարիայի հավաքականների հետ։