«Լիվերպուլը» թիրախավորել է Դեմբելեին, փոխատուցման գումարը 48 մլն եվրո է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հայտնվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ՝ Յուրգեն Կլոպին հետաքրքրող ֆուտբոլիստների ցանկում։ Մերսիսայդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացի ֆուտբոլլիստին, որի պայմանագրի մեջ նշված է փոխհատուցմանը գումարը՝ 48 մլն եվրո։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Լիվերպուլը» նախատեսում է իրականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը աջ եզրային հարձակվողի դիրքի համար։ Դեմբելեի տրանսֆերը հանդիսանում է Յուրգեն Կլոպի առաջնային նպատակներից մեկը։

Հավելենք, որ Դեմբելեն երկարաձգել է իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2024 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայի վեց խաղերում ֆրանսիացին խփել է երկու գնդակ, և կատարել գոլային երկու փոխանցում։