«Ռեալը» երբեք չի վերադառնա Մբապեի տրանսֆերին

Իսպանական EL Debate թերթը տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբը այլևս չի անդրադառնալու ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերին, քանի որ դավաճանություն է համարում   նրա տեղափոխության ձախողումը անցած ամառ։

«Ռեալում» գտնում են, որ Մբապեն և նրա ընտանիքը օգտագործեցել են «Ռեալին», ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ռեկորդային աշխատավարձով պայմանագիր ստորագրելու համար։

Մբապեի թեկնածությանը արքայական ակումբը չի վերադառնա երկու պատճառներով։ Առաջին հերթին  թե ինչպես է տեղեկացրել Մբապեն  «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին իր ՊՍԺ մնալու մասին՝ ֆուտբոլիստը ուղարկել էր կարճ հաղորդագրություն։ Եվ երկրորդ հերթին «Ռեալի» երկրպագուները չեն ընդունի ֆուտբոլիստին տեղափոխությունից հրաժարվելուց հետո։

Հիշեցնենք, որ ժամանակին Մբապեն նշել էր․ «Ես չեմ խաղացել այդ թիմում, բայց «Ռեալը» կարծես թե իմ տունն է», — ասել էր Մբապեն։