Կատարի ներդնողները ուզում են գնել Ա Սերիայի ակումբ

Իտալական «Սամպդորիա» ակումբը կարող է նոր սեփականատեր ունենալ։ Ինչպես տեղեկացնում է Ansa-ն, Կատարում իշխող ընտանիքի անդամ Խալիդ Ֆալեխ ալ-Տանին նպատակ ունի գնել ակումբի բաժնետոմսերը։

Աղբյուրը նշում է,  գործարքի մեջ ուզում են մասնակցել նաև ակումբի նախկին ֆուտբոլիստ՝ Իվանո Բոնտեին, և կինո պրոդյուսեր Ֆրանչեսկո դի Սիլվիոն։

Ճենովայի ակումբը ձախողել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը։ «Սամպդորիան» յոթ տուրերից հետո վաստակել է ընդամենը երկու միավոր, և գտնվում է մրցաշարային աղյուսակի հատակում։