«Բավարիան» ձմռանը չի գնի նոր հարձակվող

Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող գնել։ Այս փուլում դա բացառված է, հայտնում է Sky Sport Deutschland-ը։

«Բավարիայի» գլխավոր մարզիչը ստիպված կլինի աշխատել իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներով։

Նշենք, որ այս պահին Բունդեսլիգայում անցկացրած 7 խաղից հետո վաստակած 12 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում։ Թիմի լավագույն ռմբարկուն է  19-ամյա  կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ով 4 գոլի հեղինակ է դարձել։