Պորտուգալացի կիսապաշտպանը համալրել է «Ռենի» կազմը

«Ռենը» հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Շեկայի հետ երկամյա պայմանագիր ստորագրելու մասին։ Նշենք, որ Շեկայի նախկին ակումբը «Լիլն» էր, որի կազմում նա 2020/21 մրցաշրջանում  դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Նշենք, որ Շեկան վաղուց էր համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները «Ռենի» հետ, սակայն  կտրուկ սառեցրել էր բանակցությունները, երբ իմացել էր, որ իր ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Այդուհանդերձ, նրա տեղափոխությունը «Արսենալ» չէր կայացել։

Շեկան իր նորամուտը «Ռենի» կազմում կարող է  նշել միջազգային դադարից հետո կայանալիք «Ստրասբուրգի» հետ արտագնա խաղում։