«Մանչեսթեր Սիթին» կասկածվում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման մեջ

«Մանչեսթեր Սիթին» հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Անգլիայի գործող չեմպիոնին կասկածում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները շրջանցելու փորձ կատարլու մեջ, հայտնում է Mirror պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինների» գործընկերներից մեկը՝ ասիական խաղադրույքների 8XBet ընկերությունը, ունի կասկածելի համբավ։ Նշվում է, որ ընկերության կայքի էջերը թաքցվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ խաղադրույքները անօրինական են և պատժելի։

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքում գրված է նաև, որ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, սակայն նախորդ տարվա նոյեմբերին է վաճառքի հանվել կայքի 8xbet.com դոմենը։