«Տոտենհեմը» սկսել է ավելի ու ավելի շատ անհանգստանալ Քեյնի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրությամբ

«Տոտենհեմը» մտավախություն ունի, որ Մյունխենի «Բավարիան» հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել թիմի անգլիացի  հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլը։

Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմում» ավելի ու ավելի շատ են անհանգստանում Քեյնի նկատմամբ «Բավարիայի» ցուցաբերած հետաքրքրությունից: Ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել պայմանագիրը, բայց միևնույն ժամանակ ուրախ է Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ խաղալու համար։

Հիշեցնենք, որ հաջորդ ամառ անգլիացու պայմանագրի ժամկետի ավարտին կմնա մեկ տարի, ուստի գերմանական ակումբը ցանկության դեպքում նրան կկարողանա ձեռք բերել անհամեմատ ավելի մատչելի գնով։