«Չելսիի» կոմերցիոն տնօրենը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում և ազատվել աշխատանքից

«Չելսիի» կոմերցիոն տնօրեն Դեմիեն Ուիլոբին պաշտոնանկ է արվել նշանակումից մեկ ամիս անց, հայտնում է The Telegraph պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբի ֆինանսական միջնորդ Կատալինա Քիմը բողոքել է ակումբի ղեկավարությանը Ուիլոբիի պահվածքից, ինչն էլ դարձել է պաշտոնանկության պատճառ։

Նշվում է, որ Ուիլոբին Կատալինայի պարբերաբար ուղարկել է անպարկեշտ տեսանյութեր։ Սակայն Քիմը նրան հիշեցրել է, որ ամուսնացած է, ինչից հետո Ուիլոբին սկսել է ավելի ագրեսիվ պահվածք ցուցաբերել կնոջ նկատմամբ։