Մարոտան ուզում է իմանալ կո՞րցրել է արդյոք Ինձագին ֆուտբոլիստների վստահությունը

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան նպատակ ունի ճշտել, արդյո՞ք գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի կորցրել իր ֆուտբոլիստների վստահությունը։ Tuttosport-ի տեղեկություններով միջազգային դադարից հետո ներաձուրիների գործադիր տնօրենը զրուցելու է թիմի առանցքային ֆուտբոլիստների հետ, որպեսզի իմանա նրանց կարծիքը մարզչի մասին։

Ա Սերիայի 7 տուրերից հետո ներաձուրիները աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը։ Մրցաշրջանի մեկնարկում թիմն արդեն առաջնությունում կրել է երեք պարտություն։ Վերջին խաղում Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտվեց «Ուդինեզեին»՝ 1։3 հաշվով։