Տխուր է, որ Վինիսիուսը ստիպված էր լսել տհաճ արտահատյությունները

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հիասթափված է իր թիմի որոշ երկրպագուների պահվածքից Լա Լիգայի 6-րդ տուրի «Ատլետիկո» — «Ռեալ» խաղի ժամանակ։

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել «Վանդա Մետրոպոլիտանայի» տրիբունաներից։

«Տխուր է, որ Վինիսիուսը ստիպված էր լսել այդ ամենը։ Շատ ափսոս, որ նրա հետ նման բան տեղի ունեցավ», — ասել է Մորատան։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում վեց խաղերում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների  լիգայում Վինիսիուսը խփել է մեկ գոլ ու կատարել արդյունավետ մեկ փոխանցում։