Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Ոսկե գնդակի մասին

Ռոբերտ Լևանդովսկին չի հավատում, որ տեղափոխությունից հետո հետո Ոսկե գնդակը ստանալու իր շանսերը մեծացել են։ Լեհ հարձակվողը կատալոնական ակումբ է տեղափոխվել այս ամառ 45+5 միլիոն եվրոյի դիմաց «Բավարիայից»։

«Միգուցե «Բարսելոնայի» խաղացողներն այն ավելի հաճախ են հաղթել, քան մյուսները, բայց ես քունս չեմ կորցրել այդ մրցանակը չունենալու համար: Չեմ կարծում, որ «Բարսայում» Ոսկե գնդակի ավելի կարճ ճանապարհ կա, քան «Բավարիայից», — ասել է Լևանդովսկին: