«Բավարիան»  Նագելսմանին փոխարինող է գտել

Դորտմունդի «Բորուսիայի», ՊՍԺ-ի և Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է վերադառնալ Բունդեսլիգա, հայտնում է Bild պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է գերմանացի մասնագետի ծառայություններով, քանի որ վատ արդյունքների պատճառով այնքան էլ գոհ չէ Յուլիան Նագելսմանի կատարած աշխատանքից։ Գերմնիայի առաջնության վերջին չորս խաղերում Նագելսմանի գլխավորած թիմը չի տարել ոչ մի հաղթանակ` գրանցելով մեկ պարտություն և երեք ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ Տուխելը հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից այս ամսվա սկզբին մրցաշրջանը վատ մեկնակելու պատճառով։