Ինձագին բացատրել է Մխիթարյանին փոխարինելու պատճառը

«Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Ա Սերիայում «Ուդինեզեից» կրած պարտությունը (1:3)։

«Առաջին խաղակեսում ես փոխարինեցի Մխիթարյանին և Բաստոնյեին, քանի որ նրանք դեղին քարտեր էին ստացել , իսկ «Ուդինեզեն» շահեց բոլոր երկրորդ գնդակներն ու մենամարտերը։ Մենք խնդիրներ ունեինք։

Ընդհանուր առմամբ, «Ուդինեզեն» ավելի լավ սկսեց և արժանի էր հաղթանակի, մենք պետք է մտածենք այս հիասթափեցնող պարտության մասին:

Ճիշտ է, մենք չենք կարող կայունություն ապահովել։ Մենք երկու հանդիպում անընդմեջ հաղթեցինք, բայց հյուրընկալվելիս 3-րդ անընդմեջ պարտությունն ունենք Ա Սերիայում։

Հիմնական մեղավորը ես եմ։ Որովհետև ես մարզիչն եմ, բայց սա վերլուծության ևս մեկ առիթ է։ Մենք գիտեինք, թե ինչի է ընդունակ «Ուդինեզեն»: Եվ մենք պետք է ավելին անեինք»,- ասել է Սիմոնե Ինձագին: