Ռոյսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեքից չորս շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը խուսափել է լուրջ վնասվածքից։

Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Շալկեի» հետ հանդիպման (1:0) 32-րդ րոպեին կիսապաշտպանը պատգարակով լքել է խաղադաշտը։

«Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելի խոսքերով, հետազոտության արդյունքում 33-ամյա Ռոյսի կոտրվածք չի հայտնաբերվել։

«Սա կոճի արտաքին կապանի վնասվածք է: Մարկոն բաց կթողնի երեք-չորս շաբաթ, իսկ հետո, հուսով եմ, նորից կմիանա մեզ»,- ասել է Կելը Sport 1-ին: