Ռոման Աբրամովիչը կապ չունի Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության հետ

«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը կապ չունի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության հետ։ Այս մասին championat.com-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

«Աբրամովիչը կապ չունի Արսեն Զախարյանի «Չելսի» հնարավոր տեղափոխության հետ»,- ասել է championat.com-ի աղբյուրներից մեկը։

Երկրորդ աղբյուրը հաստատել է Աբրամովիչի չմասնակցելու մասին տեղեկությունը, բայց միևնույն ժամանակ հավելել է, որ «Չելսին» Զախարյանին հետևում է 2021 թվականի ամռանից։ Ակումբը նույնիսկ սկաուտներ է ուղարկել Ռուսաստան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը 15 միլիոն եվրոյի առաջարկ է ուղարկել 19-ամյա ֆուտբոլիստի համար։ Սա Զախարյանի հրաժարագնի չափն է արտասահմանյան ակումբների համար։ «Չելսիին» պատրաստ է  երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Զախարյանին։