«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է Սիլվային 83 միլիոն եվրոյով վաճառել ՊՍԺ-ին

ՊՍԺ-ն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի ծառայություններով և 83 միլիոն եվրո է առաջարկել պորտուգալացի ֆուտբոլիստի համար, սակայն Անգլիայի գործող չեմպիոնը մերժել է առաջարկը: Այս մասին հայտնում է The Times-ը։

28-ամյա Սիլվան ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Սիթիի» նոր պայմանագիրը, որը նրան կդարձներ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը Կևին Դե Բրույնեի հետ միասին։ Տեղեկություն կար, որ Բերնարդուն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով։ Այնուամենայնիվ, իսպանական թիմին անհրաժեշտ է միջոցներ գտնել այս տրանսֆերի համար, քանի որ նրանք դեռ չեն հայտավորել պաշտպան Ժյուլ Կունդեին այս մրցաշրջանի համար։