«Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց «Դինամոյի» հետ. Սպերցյանը մեկնարկում դեղին ստացավ

ՌՊԼ-ի 5-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդարին»:

Թիմերը հաղթողին պարզել չկարողացան: 90 րոպեում ոչ մի գոլ չարձանագրվեց:

«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը, որը 12-րդ րոպեին պատժվեց դեղին քարտով:

Այս ոչ-ոքիից հետո «Կրասնոդարը» 8 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: «Դինամոն» 1 միավորով ավելի ունի և 5-րդն է: