«Ինտերի» մեկնարկային կազմը «Լեչեի» դեմ խաղում

Իտալական Ա Սերիայի մեկնարկային տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս կմրցի «Լեչեի» հետ: Խաղի սկիզբը նախատեսվում է Երևանի ժամանակով 22:45-ին:

Արդեն հայտնի է «ներաձուրիների» մեկնարկային կազմը:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, միլանյան թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հանդիպմանը և խաղը կսկսի պահեստայինների նստարանին: