«Պոգոնի» մեկնարկային կազմը «Վիսլա Պլոցկի» դեմ խաղում

Լեհական Էքստրակլասայի 5-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունելու է «Վիսլա Պլոցկին»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների կազմում է:

Այս խաղից առաջ «Պոգոնը» վաստակած 9 միավորով 5-րդ հորիզոնականում է: