Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Լեսթերին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի երկրորդ տուրի խաղում «Արսենալը» ընդունել էր «Լեսթերին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։

Այս խաղում դուբլ գրանցեց «զինագործների» նորեկ Գաբրիել Ժեզուսը (23-րդ և 35-րդ րոպեներ):

53-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան։ Այնուհետև 55-րդ րոպեին Գրանիտ Ջական մեծացրեց լոնդոնցիների առավելությունը՝ 3:1

Հանդիպման վերջին գոլը 75-րդ խփեց «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին՝ 4:2