«Քյոլնը» ոչ ոքի խաղաց «Լայպցիգի» հետ․ Ադամյանը մասնակցեց հանդիպմանը

«Քյոլնը» Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Լայպցիգի» հետ։

Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին։

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Տիմո Վերները, հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձավ հարձակվող Ֆլորիան Դիտցը։ Խաղի երկրորդ խաղակեսում 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն։ 72-րդ րոպեին տանտերերի պաշտպան Յոշկա Գվարդիոլը գրավեց սեփական դարպասը։