Հայտնի է՝ որքան կվաստակի Պարեդեսը «Յուվենտուսում»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: Այս մասին  հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։

28-ամյա արգենտինացին կկնքի մինչև 2026 թվականը նախատեսված։ Նրա աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները պատրաստ են կիսապաշտպանին վաճառել 25 միլիոն եվրոյով։

Պարեդեսի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: