«Յուվենտուսը» կարող է գնել Ժորժինյոյին, եթե Ռաբյոն տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Թուրինի «Յուվենտուսը» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հեռանալուց հետո կարող է ձեռք բերել «Չելսիի» խաղացող Ժորժինյոյին։ Այս մասին հայտնում է PA Media-ի լրագրող Նիք Փյուելը։

Այս պահին «Յուվենտուսը» սպասում է Ռաբիոյի հեռանալուն, ում շրջապատը բանակցում է «Մանչեստեր Յունայթեդի» ղեկավարության հետ ֆուտբոլիստի ապագա աշխատավարձի շուրջ։ Եվ չնայած Ժորժինյոն ավելի վաղ հայտարարել էր, որ երջանիկ է «Չելսիում», «Յուվենտուսում» վստահ են, որ կարող են համոզել իտալացուն տեղափոխվել իրենց ակումբ։ Շատ առումներով այս գործարքը կախված է լոնդոնյան ակումբի և Ֆրենկի դե Յոնգի բանակցությունների ընթացքից, ով ներկայումս կոնֆլիկտի մեջ է «Բարսելոնայի» ղեկավարության հետ աշխատավարձերի պարտքի պատճառով:

Անցած մրցաշրջանում Ժորժինյոն «Չելսիի» կազմում անցկացրել է 29 խաղ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա ունի վեց գոլ (բոլորը 11 մետրանոցներով) և երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։