Կիլիան Մբապե. «Ռեալը» «Ոսկե գնդակի» մեքենա է. Բայց ես կարող եմ այն նվաճել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից «Ոսկե գնդակը» հաղթելու մասին։

«Ռեալը» «Ոսկե գնդակի» մեքենա է, պետք է դա խոստովանել։ Իհարկե, կարևոր է լինել իրատես, բայց ես շարունակում եմ համոզված լինել, որ մի օր կարող եմ ՊՍԺ-ում նվաճել «Ոսկե գնդակը», — ասել է Մբապեն France Football-ին տված հարցազրույցում: