Մերսոնն առաջարկում է նախկին ֆուտբոլիստներին նշանակել VAR-ի մրցավարներ

Պոլ Մերսոնն առաջարկել է նախկին ֆուտբոլիստներին նշանակել որպես մրցավարների օգնականներ։

«Կան մեկ միլիոն նախկին ֆուտբոլիստներ առանց աշխատանքի։ Խոսքը բազմամիլիոնանոց ֆուտբոլային ինդուստրիայի մասին է։

Ինչո՞ւ նրանք չեն կարող նախկին խաղացողներին վճարել, որպեսզի նստեն և խաղը դիտեն ,որպես VAR: Խելամիտ է։ Նրանք հասկանում են ֆուտբոլը։ Կհասկանան՝ հրում եղե՞լ է, թե՞ ոչ։

Ես չեմ ասում, որ մարդիկ, ովքեր ֆուտբոլ չեն խաղացել, դա չեն հասկանում, ամենևին: Թիմը կարող է արդյունքների հետ կապված խնդիրներ ունենալ, նույն 11 մետրանոցը չեն ստանում, իսկ մարզիչը հեռացվում է աշխատանքից»,- ասել է «Արսենալի» նախկին խաղացողը: