Մբապե. «Մեսսի, թե՞ Ռոնալդու. Դա նման է մայրիկի և հայրիկի միջև ընտրությանը»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկար տարիների դիմակայության մասին։

«Ամեն տարի մտածում էի, թե ով է նվաճելու «Ոսկե գնդակը»՝ Մեսսին, թե Կրիշտիանուն: Նրանցից ո՞րն է ինձ ավելի շատ դուր գալիս: Դա նման է մայրիկի և հայրիկի միջև ընտրությանը, դա ուղղակի անհնար է:

Իմ սերնդի բոլոր ներկայացուցիչների համար «Ոսկե գնդակը» անխուսափելիորեն կապված է Լեոյի և Կրիշտիանուի ճակատամարտի հետ: Եթե ​​խորամուխ լինեք ավելի հին հիշողությունների մեջ, կարող եք հիշել Ռոնալդինյոյին։

Բայց եկեք խոստովանենք, որ այս երկու անհագները խավարեցին բոլորին: Նրանք շատ երկար կիսեցին այս մրցանակը։ Խենթ մենամարտ էր։

Հաճելի էր դիտել նրանց արարողության ժամանակ, երբ նրանք նստած էին միմյանց կողքին և փորձում էին դեմքից պարզել, թե ով է ավելի զայրացած և վրդովված, քանի որ նա գիտի, որ այսօր չի հաղթի»,- ասել է Մբապեն France Football-ին տված հարցազրույցում: