Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կարիարան կավարտի «Ռեալից» հեռանալուց հետո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալում» աշխատանքն ավարտելուց հետո կավարտի կարիերան։

«Ռեալից» հետո ես կանցնեմ թոշակի։ Այս գլուխը կավարտի իմ մարզչական կարիերան: «Ռեալը» ամենաբարձր մակարդակն է, ուստի իմաստ ունի այս ակումբը համարել կարիերայիս ավարտ»,- ասել է իտալացի մասնագետը Il Messaggero թերթին։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին վերադարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին 2021 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբին հաջողվեց նվաճել իսպանական Պրիմերան, Չեմպիոնների լիգան, Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը։ Անչելոտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։