«Բարսելոնան» համաձայնության է եկել Բեռնարդու Սիլվայի պայմանագրի շուրջ

«Բարսելոնան» սկզբունքային համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հետ անձնական պայմանագրի շուրջ, այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ առաջիկա օրերին «Բարսելոնան» մոտ 60 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ կանի։

«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախկինում չի բացառել Սիլվայի հեռանալու հնարավորությունն այս ամառ, սակայն ընդգծել է, որ կցանկանար թիմում պահել պորտուգալացի կիսապաշտպանին։