Անչելոտին խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին։

Մրցանակի 30 հավակնորդներից 6-ը ներկայացնում են Մադրիդը` Կարիմ Բենզեման, Վինիսիուս Ժունիորը, Կազեմիրոն, Տիբո Կուրտուան, Լուկա Մոդրիչը և Անտոնիո Ռյուդիգերը: Ի թիվս այլոց, հայտացուցակում չի ընդգրկվել կիսապաշտպան Տոնի Կրոսը։

«Դա ինձ զարմացրեց, քանի որ Կրոսը լավ մրցաշրջան անցկացրեց: Ես նաև զարմացած եմ, որ նրանք չեն ընդգրկել Ֆեդե Վալվերդեին, Միլիտաոյին և Ալաբային:

Կարծում եմ՝ նրանք չեն կարող ընդգրկել «Ռեալի» բոլոր խաղացողներին, քանի որ դա մեծ խնդիր կլիներ»,- ասել է իտալացի մասնագետը։