ՄՅՈւ-ում վստահ են դե Յոնգի ձեռք բերման հարցում

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հայտնվել մանունյական ակումբում, հայտնում է հոլանդական Telegraaf պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հավանական տեղափոխությունը չի ազդի Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ ակումբի դիրքորոշման վրա։ Նշվում է, որ «Կարմիր սատանաները» արդեն հայթհայթել են հոլանդացու ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը։

Տեղեկացնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մտադիր է զրուցել Ֆրենկի դե Յոնգի հետ, որը կարող է վճռորոշ լինել գործարքի կայացման հարցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հոլանդացին նախընտրում է մնալ «Բարսելոնայում»։