Էրիկ տեն Հագ. «Մանչեսթեր Յունայթեդին» անկասկած ավելի շատ խաղացողներ են պետք»

Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ կազմը կարիք ունի ուժեղացման։

«Մեզ հաստատ ավելի շատ խաղացողներ են պետք մրցաշրջան մտնելու համար, դա ակնհայտ է: Մեզ անհրաժեշտ են ուժեղացումներ կիսապաշտպանությունում և հարձակման գծում:

Ինչպես տեսաք անցած շաբաթ, մենք չունեինք համապատասխան փոխարինող, երբ Մարսիալը դուրս մնաց, և մեզ համար հեշտ չէր:

Այնպես որ, կազմի խորությունը անհրաժեշտ է։ Պետք է խաղալ երեք օրը մեկ, որպեսզի չվերականգնված ֆուտբոլիստները չխաղան հաջորդ հանդիպմանը»,- ասել է մանկունիանցիների մարզիչը: