Գուլիտ․ «Ռոնալդուն ափսոսում է  «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու համար»

Հոլանդիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին։

«Կարծում եմ Ռոնալդուն ափսոսում է  «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու համար»։ Նա դա չի ասում, բայց կարծում եմ, որ նա վերադարձել էր անցյալի ջերմ հիշողությունների պատճառով։ Նա ակնկալում էր, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Կրիշտիանուն ցանկանում է  փակել բոլոր քննադատների բերանը, նա դեռ պետք է կատարի իր առաքելությունը»,- Գուլիտի խոսքերն է  մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականին, իսկ նախկինում նա մանկունյանցիների կազմում հանդես էր եկել 2003-2009 թվականներին։ Նա անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։