«Լեսթերը» նոր պայմանագիր կկնքի իր առաջատարի հետ

«Լեսթերի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել թիմի անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի պայմանագրի ժամկետը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը նախնական բանակցություններ են վարել այս հարցի շուրջ և պատրաստ են ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը։

Անցած մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը «Աղվեսների» կազմում մասնակել է 33 հանդիպման՝ դռնալով 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։