ՌՊԼ-ում հաջող մեկնարկած «Խիմկիի» գլխավոր մարզիչը զարմանալիորեն հեռացվել է թիմից

Հազվադեպ կարելի է  տեսնել առաջնությունում թիմի հաջող մեկնարկից հետո մարզչի հրաժարականը, բայց «Խիմկիում» հենց այդպես էլ տեղի ունեցավ։ ՌՊԼ-ի չորս տուրում մերձմոսկովյան թիմը վաստակել է 7 միավոր, այդ թվում ոչ-ոքի է խաղացել գործող չեմպիոն «Զենիթի» հետ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հրաժարական է տվել։

Այսպիսի իրավիճակում «Խիմկիի»՝  գլխավոր մարզչից բաժանվելու որոշումը տարբեր խոսակցությունների տեղիք է տվել։ Տեղեկություններ կային, որ Յուրանի՝ «Խիմկիում» մնալուն դեմ էր ՌՊԼ-ն։ Իբր թե, մարզիչը փորձել է անցած մրցաշրջանի վերջում կազմակերպել «պայմանավորված խաղ», որպեսզի  «Խիմկին» մնա բարձրագույն խմբում։ Եթե հավատանք այդ խոսակցություններին, ապա Յուրանը խնդրել է «Ռոստովին» «հանձնել» խաղը, իսկ փոխարենը խոստացել է հաջորդ մրցաշրջանում 6 միավոր։ Այդպիսով,  «Ռոստով»-«Խիմկի» խաղը կարող էր «պայմանավորված» լիներ, սակայն այս ամենը հաշվի առնելով,  դա տեղի չի ունեցել, իբր ռոստովցիները մերժել են առաջարկը։ Յուրանը այս տեղեկությունը կտրականապես հերքել էր․ այլ բան իհարկե նրանից չէր կարելի սպասել։

Բացի այդ տեղեկություն կար, որ նրա հրաժարականը կապված է նաև նրա հետ, որ Յուրանը չէր ցանկանում թիմի մեկնարկային կազմում ընդգրկել Իլյա Սադիգովին, ով «Խիմկիի» բաժնետերերից մեկի որդին է։ Իհարկե «պայմանավորված խաղ» կազմակերպելու տեղեկության ֆոնին այս տեղեկությունը այնքան էլ հնչեղ չէ։