Գվարդիոլան» խոսել է հավանական նոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ Անդերլեխտի» իսպանացի պաշտպան Սերխիո Գոմեսը մոտ ապագայում կարող է միանալ «Քաղաքայններին»։

  • «Մենք անխոնջ աշխատում ենք կազմն ուժեղացնելու համար։ Գոմեսը Իսպանիայի երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ ունի, խաղացել է «Դորտմունդում», ու իրեն նաև լավ է դրսևորել Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։ Մենք ցանկանում ենք նրան տեսնել «Մանչեսթեր Սիթիում»: Վստահ եմ, որ նա կուժեղացնի մեր թիմը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը բելգիական ակումբ հետ նախատեսված է  մինչև 2025 թվականի ամառը: Նրա տրասֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։