Ֆլիկ․ «Քաթարում համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքը անընդունելի է։ Ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորին»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է 2022 թվականի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասին։

«Ես շատ ծանոթներ ունեմ, որ ցանկանում են մեկնել Քաթար, սակայն տարբեր պատճառներով հրաժարվում են այդ մտքից։ Քանի որ գները նրանց համար մատչելի չեն, քանի որ համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված իրավիճակն անընդունելի է, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները, քանի որ այնտեղ փոքրամասնությունները մարգինալացված են։

Ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորի համար։ Ահա թե ինչու եմ ասում, որ սա  սովորական երկրպագուների համար աշխարհի առաջնություն չէ։ Եթե Մունդիալը չի հանդիսանում մրցաշար երկրպագուների համար, ապա դա խայտառակություն է» ,- Ֆլիկի խոսքերն է  մեջբերում RND-ն։