«Ո՞վքեր են անցած մրցաշրջանի լավագույն 3 խաղացողները. Ես, Բենզեման և Մանեն». Մբապե

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է նախորդ մրցաշրջանի երեք լավագույն խաղացողների անունները։

  • «Ո՞վքեր են անցած մրցաշրջանի լավագույն 3 խաղացողները։ Ես, Բենզեման և Մանեն»,- Մբապեի խոսքերն է մեջբերում France Football պարբերականը։

Հիշեցնենք, որ Մբապեն նախորդ մրցաշրջանում հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և բոլոր մրցաշարերում խփել է 39 գոլ։ Կարիմ Բենզեման իր հերթին հաղթեց Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում՝ դառնալով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու։ Ինչ վերաբերում է Մանեին, ապա սենեգալցին նվաճեց Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Աֆրիկայի գավաթը, ինչպես նաև «Լիվերպուլի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։