«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» կարող են փոխանակվել խաղացողներով

«Բարսելոնայի» ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Goal.com պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունյական ակումբը դիտարկում է Դեստի ձեռք բերման համար փոխանակում առաջարկել կատալոնացիներին։ Նշվում է, որ Դեստի տեղափոխության դիմաց «Կարմիր սատանաները» առաջարկում են հակառակ ուղղությամբ ուղարկել պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտին։

Նախորդ մրցաշրջանում Դեստը «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Դալոտը մանչեսթերյան թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում և աչքի չի ընկել որևէ օգտակար գործողությամբ։