ՄՅՈւ-ն ցանկանում է վարձակալել ՊՍԺ-ի հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վարձակալել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին, ով կարծես չի մտնում փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզչի՝ Քրիստոֆ Գալտիեի ծրագրերում։

Tyc Sports պարբերականի հաղորդմամբ՝ մանկունիացիները դիտարկում են խաղացողին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վարձակալելու տարբերակը՝ ավելի ուշ գնելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։