Պեպ Գվարդիոլան ուզում է, որ Սիլվան մնա իր թիմում, բայց չգիտի թե ինչ կարող է տեղի ունենալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պորտուգալացի Բեռնարդու Սիլվայի այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Արդեն մեկ շաբաթ է ինչ համացանցում քննարկվում է Սիլվայի տեղափոխությունը «Բարսելոնա»․

«Ես 100 տոկոսով ուզում եմ, որ Բեռնարդուն մնա Սիթիում։ Նա հատուկ ֆուտբոլիստ է։ Չեմ կարող ասել թե ինչ տեղի կունենա մոտ օրերս, բայց Սիլվան գիտի, որ մենք ինրեն շատ սիրում ու հարգում ենք»։ -նշել է իսպանացի մարզիչը։