Դե Լիգտը պատասխանել է Բոնուչիի մեղադրանքներին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտը արձագանքել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի  հայտարարությանը, ով նրան մեղադրում էր թուրինյան ակումբի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

«Հունիսին ես ասեցի այն, ինչ կարծում էր  ակումբը, այն է՝ երկրորդ տարին անընդմեջ չորրորդ հորիզոնականը զբաղեցնելը «Յուվենտուսին» բավարար չէ։ Դա  իմ կարծիքով «Յուվենտուսի» հասցեին արված քննադատություն չէր, որովհետև ես միշտ հարգանքով եմ վերաբերվում այդ ակումբին»,- ասել է դե Լիգտը  De Telegraaf-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում դե Լիգտը հանդես էր գալիս «Յուվենտուսում», իսկ այս ամռանը  67 մլն․ եվրոյով տեղափոխվել է «Բավարիա»։