Դեպայը տեղափոխվում է «Յուվենտուս» թե՞ «Տոտենհեմ»

Մենք այսօր տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» հոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը տեղափոխվում է «Յուվենտուս», և իտալական ակումբն արդեն նույնիսկ համաձայնեցրել է Դեպայի հետ և աշխատավարձը, և անձանական պայմանագրի պայմանները։ Սակայն անգլիական լրատվամիջոցները պնդում են, որ գործարքը դեռևս չի կայացել, ու հնարավոր է, որ Մեմֆիսը իր գրացումը փոխի ոչ թե դեպի Իտալիա, այլ դեպի Անգլիա։ Նշվում է, որ «Տոտենհեմը» բանակցություններ է վարում Մեմֆիս Դեպայի հետ տրանսֆերն իրականացնելու համար։