Սադիո Մանեն դարձավ 10 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ խփեց «Բավարիայի» կազմում իր առաջին երկու խաղերում:
Հուլիսի 30-ին եզրային հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի Սուպերգավաթի «Լայպցիգի» դեմ խաղում (5:3): Այսօր սենեգալցին գոլի հեղինակ է դարձել «Այնտրախտի» հետ Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում (6:1):
Մինչ այս, «Բավարիայի» վերջին ֆուտբոլիստը, որը գոլ խփեց մյունխենյան ակումբի կազմում իր առաջին երկու խաղերում, Մարիո Մանջուկիչն էր, ով 2012 թվականին կարողացավ գոլ խփել «Բավարիայի» առաջին չորս խաղերում: