«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայում (VIDEO)

«Սելհերսթ Պարկ» (Լոնդոն) մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում «Արսենալը» հանդիպեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ «զինագործների»:

Գաբրիել Մարտինելին հանդիպման 20-րդ րոպեին խփեց այս մրցաշրջանի առաջին գոլը՝ ակումբի նորեկ Ալեքսանդր Զինչենկոյի փոխանցումից։ Հանդիպման վերջնամասում տանտերերի պաշտպան Մարկ Գեհին ինքնագոլի հեղինակ դարձավ։


Հաջորդ տուրում «Քրիսթալ Փելասը» արտագնա խաղում կխաղա «Լիվերպուլի» հետ։  «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Լեսթերին»: