Կայացավ Բունդեսլիգայի նոր՝ 2022/2023 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։ «Այնտրախտը» հանդիպեց գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։ Խաղն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 6։1 հաշվով։
Մյունխենյան թիմի կազմում աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Բենջամին Պավարը, Ջամալ Մուսիալան (2) և Գնաբրին: Տանտերերի միակ գոլը խփեց Ռանդալ Կոլո Մուանին։