Չավին դեմ է Օբամեյանգի հեռանալուն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի ցանկանում, որ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հեռանա թիմից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի մարզիչը Օբամեյանգին լեհ Ռոբերտ Լևանդովսկու հետ միասին համարում է Եվրոպայի լավագույն կենտրոնական հարձակվողներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել Օբամեյանգին, քանի որ պայմանագրի պայմաններով նրա աշխատավարձը պետք է զգալիորեն բարձրանա։

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։