Կլոպը խնդրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը գնել «Բավարիայի» առաջատարներից մեկին

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեով, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին ձեռք բերելու տարբերակը։ Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է պնդում խաղացողին գնելու մասին։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա Սանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։