Դանի Ալվեսը հայտարարել է, որ «Բարսելոնայի» դեմ ոխ չի պահում

«Բարսելոնայի» նախկին խաղացող Դանի Ալվեսը, ով վերջերս է տեղափոխվել մեքսիկական «Պումաս», խոսել է կատալոնական ակումբից բաժանվելու մասին։

39-ամյա պաշտպանը հույս ուներ երկարաձգել իր ավարտվող պայմանագիրը կատալոնացիների հետ, սակայն մերժում ստացավ։ Հուլիսին բրազիլացի վետերանն ​​ազատ գործակալի կարգավիճակով մեկնել է Մեքսիկա։

«Ես «Բարսելոնայի» դեմ ոխ չեմ պահում: Այո, ես կնախընտրեի, որ ակումբն ինձ տեղեկացներ պայմանագիրը երկարաձգելու իրենց ցանկության բացակայության մասին մի փոքր շուտ, բայց ես դեռ շնորհակալ եմ Չավիին և Լապորտային»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: