«Ռոման» յուրահատուկ կերպով ներկայացրել է Վեյնալդումին (VIDEO)

«Ռոման» վարձավճարով պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ: Համաձայնագիրը ներառում է 2022/23 մրցաշրջանի ավարտին խաղացողին գնելու տարբերակը։

Հաղորդվում էր, որ հռոմեացիները խաղացողին գնելու իրավունք կունենան 8 միլիոն եվրոյով։ Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը Լիգա 1-ում անցկացրել է 31 խաղ և կատարել 3 գոլային փոխանցում։